Փրկարար ծառայության տնօրենն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներն ու օգնականը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդակցության ընթացքում տնօրենը հատկապես կարևորել է Փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, ինչպես նաև ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտի  ՃՇՇ-ների միջև ակտիվ փոխհամագործակցությունը՝ նշելով որ քաղաքացիներին ժամանակին և համարժեք օգնության տրամադրումը ՆԳՆ փրկարար ծառայության գերխնդիրներից է:

Զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր  ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը և ձեռնարկված միջոցառումները՝ նշելով որ անձնակազմը պատրաստ է իրականացնել իր առջև դրված առաջադրանքները։

Լսելով ընթացիկ զեկույցները՝ Կամո Ցուցուլյանը մատնանշել է գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները՝  ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարելով առավելագույն ջանքեր ներդնել ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ։

ՓԾ տնօրենը հատուկ անդրադարձել է կանխարգելիչ միջոցառումների կարևորությանը, իսկ մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրել է հանրապետության բարդ ռելիեֆով առանձնացող ավտոճանապարհներին իրականացնել շրջայցեր՝ դեպքերին առավել արդյունավետ և օպերատիվորեն արձագանքելու, մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ անհրաժեշտության դեպքում ծավալել առաջին օգնության ժամանակավոր հենակետեր։

Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարել է մշտապես ուշադրություն դարձնել սպասարկման տարածքներում գտնվող հիդրանտների սարքինությանը, շենք, շինությունների նկուղային հարկերում տեղակայված թաքստոցների վիճակին՝ համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ։ 

Խորհրդակցության ավարտին Կ․Ցուցուլյանն անդրադարձել է փրկարարների կարգապահական և բարեվարքության հարցերին, ստորաբաժանումների ղեկավարներին հորդորել համակարգված աշխատանքներ իրականացնել ծառայության բարելավման ուղղությամբ, խստորեն հետևել կարգուկանոնին, հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի ծառայության նկատմամբ, տվել այլ հանձնարարականներ ու ցուցումներ։ 

Հայերեն

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն