Քաղաքականություն

Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման կողմնակիցը․ Գալուզին

1 րոպեի ընթերցում

Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման կողմնակիցը․ Գալուզին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան անում է և անելու է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման, խաղաղության պայմանագրի կնքման և Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կողմնակիցը։ Մենք նաև հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Երևանի ու Բաքվի միջև նոր հիմքերի վրա կապերի համակողմանի զարգացման օգտին»,- հայտարարել է Գալուզինը։

Վերջինս նաև ընդգծել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2023 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում