Քաղաքականություն

Դավիթ Առուշանյանը կառաջադրվի Շիրակի մարզպետի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Դավիթ Առուշանյանը կառաջադրվի Շիրակի մարզպետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետի պաշտոնում կառաջադրի Դավիթ Առուշանյանի թեկնածությունը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»,– գրել է Փաշինյանը։ 

Դեկտեմբերի 12–ին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։ Մուրադյանը Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականի հունվարից։ 

Դավիթ Առուշանյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Առուշանյանն ինքնաառաջադրվեց և մասնակցեց դեկտեմբերի 8–10–ն անցկացված Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններին, որոնց արդյունքներով հաղթեց անկուսակցական Սարիկ Մինասյանը։ Դավիթ Առուշանյանը նախնական ընտրությունների արդյունքներով երկրորդն էր։ Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններից հետո Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում