Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում. տեղի է ունեցել ԵԽ ծրագրի ամփոփիչ միջոցառումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ԵԽ ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը։  

«Արմեն Մկրտչյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ ընդգծելով Ծրագրի շրջանակում գրանցված դրական արդյունքները։ ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված թիրախային վերապատրաստումները, փորձագիտական աջակցությունը՝ ձեռքբերումների թվում առանձնացնելով նաև համատեղ մշակած՝ «Ոստիկանության արձագանքը ընտանեկան բռնությանը» ձեռնարկը: Անդրադառնալով ԵԽ փորձագիտական աջակցությանը՝ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել էլեկտրոնային միջոցների կիրառման կարգը սահմանելու մասին միջազգային փորձի ուսումնասիրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության տեղեկացմամբ՝ Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն իր խոսքում պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու արդյունավետ համագործակցությունը։ Ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանն իր հերթին ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները։ Միջոցառմանը մասնակցում էին Եվրոպայի խորհրդի, Ներքին գործերի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։

 

Հայերեն Русский

Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Բուշերի ատոմակայան ռուսական անձնակազմի վերադարձի հարցը

ՀՀ վարչապետը գնացքների բախման հետևանքով զոհերի առնչությամբ ցավակցել է Իսպանիայի կառավարությանն ու ժողովրդին

Շինարարություն և բնապահպանական պատասխանատվություն. DALAN TECHNOPARK-Ը՝ COP17-ում

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Գնացքների վթարի պատճառով Մադրիդում չեղարկվել է ԱՀԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ օրը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին