Սպորտ

Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը հնդիկ Գուկեշ Դոմարաջուն է

1 րոպեի ընթերցում

Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը հնդիկ Գուկեշ Դոմարաջուն է

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի հաղթողը հնդիկ Գուկեշ Դոմարաջուն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սինգապուրում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի վերջին` 14-րդ պարտիան որոշիչ եղավ: Գուկեշ Դոմարաջուն, ով հավակնորդների մրցաշարի հաղթողն էր, վերջին դասական պարտիայում մրցում էր սև խաղաքարով: Չինաստանից աշխարհի չեմպիոն Դին Լիժենն անձնատուր եղավ պարտիայի 58-րդ քայլին: Գուկեշ Դոմարաջուն վաստակեց 7,5 միավոր և դարձավ աշխարհի նոր չեմպիոնը:

18-ամյա Գուկեշ Դոմարաջուն պատմության ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում