Մշակույթ

Խաչատրյանի անվան տրիոն հոբելյանի առթիվ շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանում

1 րոպեի ընթերցում

Խաչատրյանի անվան տրիոն հոբելյանի առթիվ շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյանի անվան տրիոն 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 20-ից ավելի համերգներով է ներկայացել Ռուսաստանի Դաշնության 21 քաղաքում` Մոսկվայում, Ստավրոպոլում, Կիսլովոդսկում, Նիժնի Նովգորոդում, Նովոսիբիրսկում և այլուր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգները կազմակերպվել են Խաչատրյանի անվան տրիոյի հիմնադրման 25-ամյակի առթիվ։

Տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ) և Կարեն Քոչարյանը (թավջութակ) համերգներին  կատարել են ինչպես Արամ Խաչատրյանի, այնպես էլ այլ հայ, ռուս և արևմտաեվրոպացի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգային շրջագայության ընթացքում ներգրավված են եղել նաև տարբեր ֆիլհարմոնիաների նվագախմբեր, որոնց հետ Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները կատարել են Բեթհովենի եռակի կոնցերտը: 

Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին և ջերմ ընդունելությանը և լայնորեն լուսաբանվել են տեղի ԶԼՄ-ներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում