Սպորտ

Գերմանիայի ֆուտբոլի Սուպերգավաթը կկոչվի Ֆրանց Բեկենբաուերի անվամբ

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի ֆուտբոլի Սուպերգավաթը կկոչվի Ֆրանց Բեկենբաուերի անվամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի Սուպերգավաթը այսուհետ կկրի համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերի անունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: 2025 թվականից սկսած Գերմանիայի Սուպերգավաթը կկոչվի Ֆրանց Բեկենբաուերի անվամբ:

Ֆրանց Բեկենբաուերը գերմանական ֆուտբոլի լեգենդ է: Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ֆուտբոլի ընտրանու կազմում դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Նա «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր է, բազմիցս դարձել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում