Զապորոժիեին հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 7-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զապորոժիեում ռուսական հարվածներից զոհերի թիվը հասել է 7-ի, 22 մարդ վիրավոր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 

Հարվածը հասցվել է դեկտեմբերի 10-ին, ինչի հետևանքով ոչնչացել է մասնավոր հիվանդանոց, և վնասվել են մերձակայքում գտնվող շենքերը։ Ըստ ոստիկանության՝ փլատակներում կարող են մարդիկ լինել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ 

Ուկրաինական ուժերն էլ հարվածներ են հասցրել Ռուսաստանին։ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, ըստ տեղի իշխանությունների, վնասվել է կաթսայատունը, 27 բազմաբնակարան շենքերում անջատվել է ջեռուցումը։

Իսկ Բրյանսկում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, հրդեհ է բռնկվել արդյունաբերական օբյեկտում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բրյանսկում գտնվող նավթաբազայի, որը հանգեցրել է խոշոր հրդեհի։

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից