Միացյալ Նահանգներ

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները Մալիբուի բնակիչներին ստիպել են տարհանվել

1 րոպեի ընթերցում

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները Մալիբուի բնակիչներին ստիպել են տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով Մալիբուի բնակիչները ստիպած են եղել տարհանվել, քանի որ հրդեհը սպառնում է նրանց տներին։ Բացի այդ, կրակի տարածման պատճառով տեղի են ունեցել հոսանքազրկումներ, փակվել են ճանապարհները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հրդեհը, որը ստացել է «Ֆրենկլինի հրդեհ» անվանումը, դեկտեմբերի 10-ին երկու հեկտարից տարածվել է գրեթե 1100 հեկտար տարածության վրա։ Կրակի արագ տարածմանը նպաստում են ուժգին քամիները։ 

Հրդեհը ոչնչացրել է մի քանի տուն. զոհեր և վիրավորներ չկան։ 

Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ղեկավարը հայտարարել է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված 700 հրշեջներին կմիանան ևս 300-ը։

Հրդեհն առայժմ չի հաջողվել մեկուսացնել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում