Հարավային Կորեայի խորհրդարանը բանաձև է ընդունել նախագահին ձերբակալելու պահանջով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի Ազգային ժողովը քվեարկել է բանաձևի օգտին, որը պահանջում է անհապաղ ձերբակալել նախագահ Յուն Սոկ Յոլին և յոթ այլ պաշտոնյաների՝ ռազմական դրություն մտցնելու փորձի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

Բանաձևին կողմ է քվեարկել 190 խորհրդարանական, դեմ՝ 95, ձեռնպահ՝ 3։

Բացի այդ, խորհրդարանը հավանություն է տվել հատուկ դատախազի նշանակմանը, որը կհետաքննի Յուն Սոկ Յոլին, որը մեղադրվում է խռովության մեջ: Բանաձևը նաև կոչ է անում հետաքննություն անցկացնել պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունի, բանակի գլխավոր հրամանատար գեներալ Պարկ Ան Սուի և այլ պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել ռազմական դրություն հայտարարելու մեջ։ Այս բանաձևն ընդունվել է 210 կողմ, 63 դեմ, 14 ձեռնպահ ձայներով։ 

Յուն Սոկ Յոլն անակնկալ կերպով արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։ Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։

Հարավկորեական ընդդիմությունը նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց էր սկսել, սակայն Յուն Սոկ Յոլին հաջողվեց խուսափել իմփիչմենթից, քանի որ իշխող «Ժողովրդի ուժ» կուսակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը։

Հարավային Կորեայի արդարադատության նախարարությունն արգելել է Յուն Սոկ Յոլին լքել երկիրը՝ նրա դեմ հետաքննության պատճառով։

Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահին արգելվել է լքել երկիրը

Հայերեն ქართული Русский

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում