Իրավունք

Պարեկները դեկտեմբերի 2-ից 9-ը Երևանում հայտնաբերել են 3 751, մարզերում՝ 16 035 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները դեկտեմբերի 2-ից 9-ը Երևանում հայտնաբերել են 3 751, մարզերում՝ 16 035 խախտում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում դեկտեմբերի 2-ից 9-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3 751 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 272 մեքենա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 260 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 690, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 189, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 161, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 98 և 1475 այլ իրավախախտումներ։ 130 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 186-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 70-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 198-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 73 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16 035 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 306 տրանսպորտային միջոց։ 

Նշվում է, որ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 225, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 862 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 105, չամրակապված վարելու՝ 3411, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 291, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 618, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 53, արագության գերազանցման՝ 1699 և 4689 այլ իրավախախտումներ։ 489 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2251-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 721-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 35-ը՝ բեռնատարներ, 324-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 48 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում