Մերձավոր Արևելք

Բրազիլիան տարհանել է դեսպանատունը Դամասկոսում

1 րոպեի ընթերցում

Բրազիլիան տարհանել է դեսպանատունը Դամասկոսում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից երկրի դեսպանատան տարհանման մասին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է UOL պորտալը։

«Պլանալտո» կառավարական պալատը կարգադրել է Դամասկոսում երկրի դեսպանատունը տարհանել»,- հայտնում է պորտալը։

Պորտալի տվյալներով՝ տարհանման շրջանակում, որին մասնակցելու է ՄԱԿ-ը, դեսպանատան աշխատակիցները կուղարկվեն Լիբանան։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ դեսպանատանը կմնա մեկ տեղական պաշտոնյա։

Բրազիլական G1-ը ևս գրում է, որ Դամասկոսում Բրազիլիայի դեսպանատունը տեխնիկապես բաց կմնա:

Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության հանդիպելու գրավել են Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում