Սպորտ

Սա ամբողջ հայկական սպորտի հաղթանակն է. Հրաչյա Ռոստոմյանը` ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանի ԱԱ-ի մեդալի մասին

2 րոպեի ընթերցում

Սա ամբողջ հայկական սպորտի հաղթանակն է. Հրաչյա Ռոստոմյանը` ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանի ԱԱ-ի մեդալի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը 19-ամյա ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը համարում է ամբողջ հայկական սպորտի հաղթանակը:

«Հայաստանն առաջին մեդալներն է նվաճում Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը իսկական կռիվ տվեց ծանրաձողի ու անհամեմատ փորձառու մրցակիցների հետ ու ոչ միայն բարձրացավ պատվո հարթակ, այլև սահմանեց երիտասարդների աշխարհի ռեկորդ։ 

Սա ամբողջ հայկական սպորտի հաղթանակն է, որովհետև մենք տարիներ շարունակ ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի ծանրամարտում լուրջ հաջողությոուններ ունենանք նաև կանանց պայքարում։ 

Բազմիցս նշել եմ ու ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր հաղթանակները մեր միասնականության մեջ են։ Միայն այդպես մենք կարող ենք ապահովել համազգային հաղթանակներ: Աշխարհի առաջնությունում մեր լավագույն մարզիկների մրցելույթները դեռ առջևում են, և ես հավատում եմ, որ դեռ բազմաթիվ մեդալներ ենք նվաճելու։ Մենք ուժեղ ենք, երբ մենք համերաշխ ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Ռոստոմյանը:

Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 8-ին պայքարի մեջ մտան 55 կգ քաշային կին ծանրորդները: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: 

Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է: 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում