Քաղաքականություն

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Մանամայում գտնվող Հայաստանի  արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի  7-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Զրուցակիցները քննարկել են մարտահրավերներով լի ներկայիս պայմաններում Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցեր։

Անդրադարձ է կատարվել նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացմանը միտված՝ դեկտեմբերի 5-ին Մալթայում կայացած հանդիպմանը և այդ ձևաչափով փոխգործակցության շարունակականության կարևորությանը։

Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ հասարակության շրջանում այս առնչությամբ ընթացող ակտիվ քննարկումները։

Հայաստանի և Էստոնիայի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների համար առկա մարտահրավերների  շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում