Արմավիրի մարզի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ ոստիկանության աշխատանքն ամենօրյա է: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են նաև բացատրական աշխատանք և արձանագրում դրական արդյունքներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 5-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է կաթի գործարանի մոտակայքում: 

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված վայր և հայտնաբերել  6 ինքնաձիգ,  4 ատրճանակ, 5 հրացան, նռնականետ և նռնականետի 13 նռնակ, սվին-դանակ, նռնակի 5 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ ռազմամթերք։

Ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և հիշեցնում, որ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Նշվում է, որ այս ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական և օպերատիվ-հետախուզական աշխատանքը հետևողականորեն շարունակվում է:

 

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին