1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
‹‹Դեկտեմբերի 7-ին Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը››,-նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ մասունքը հավատացյալների երկրպագության համար եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի կունենա Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը: Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30-ին։