Եվրոպա

ՀՀ ԱԳ նախարարն ու արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ու արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին Մալթայում հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների​​քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ:  Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր։ 

Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ջանքերին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը և այն բաց չթողնելու հարցում ՀՀ կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։ 

Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում