1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ և կայծակնային շախմատի 2024 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանն ընդհանուր առմամբ կունենա 12 մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորք քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Էմին Օհանյանը, ինչպես նաև Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին և կեզրափակվի 2025 թվականի հունվարի 1-ին: