ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզպետ է նշանակվել Արգիշտի Մեխակյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արգիշտի Մեխակյանին Արմավիրի մարզպետ նշանակելու որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 5-ի հերթական նիստում:
Նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ու հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետին:
Մեխակյանը, շնորհակալություն հայտնելով Արմավիրի մարզպետի պաշտոնում իրեն առաջադրելու համար, հավաստիացրեց, որ կներդնի բոլոր ջանքերն այդ վստահությունն արդարացնելու և հարազատ մարզի բարգավաճման համար:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Խուդաթյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից ու նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։