Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազավարական գործընկերության մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, որը հունիսին ստորագրել էին երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը, ուժի մեջ է մտել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

«Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն ուժի մեջ է մտել վավերացման փաստաթղթերի փոխանակման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ից, համաձայն պայմանագրի 22-րդ հոդվածի», - հայտնել է գործակալությունը։

Նշվում է, որ վավերացման փաստաթղթերի փոխանակման մասին արձանագրությունը ստորագրել են ԿԺԴՀ արտաքին գործերի փոխնախարար Կիմ Չեն Գյուն և ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը հիշեցնում է, որ համաձայնագիրը ստորագրվել է Փհենյանում 2024 թվականի հունիսի 19-ին՝ տարբեր ոլորտներում գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը խորացնելու նպատակով։ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան այն վավերացրել են նոյեմբերին։

Պայմանագիրը, մասնավորապես, սահմանում է, որ կողմերից մեկի դեմ զինված ագրեսիայի անմիջական սպառնալիքի դեպքում կողմերը խորհրդակցություններ են անցկացնում՝ համակարգելու իրենց դիրքորոշումները և համաձայնեցնելու միմյանց օգնություն տրամադրելու հնարավոր միջոցները։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն պարտավորվում են երրորդ երկրների հետ համաձայնագրեր չկնքել՝ ուղղված կողմերից մեկի դեմ, և թույլ չտալ երրորդ երկրներին օգտագործել իրենց տարածքը՝ խախտելու մյուս կողմի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան