Աշխարհ

Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի խորհրդարանը հեռացրել է վարչապետին և կառավարության անդամներին՝ անվստահության քվե հայտնելով նրանց։ Նման բան տեղի է ունեցել վաթսուն տարվա ընթացքում առաջին անգամ։ Ֆրանսիայի վարչապետ Միշել Բառնիեի կառավարությունն իշխանության էր եկել ընդամենը երեք ամիս առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Ազգային ժողովում նման քվեարկության առիթ է դարձել այն, որ վարչապետ Միշել Բառնիեն խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով պատգամավորների քվեարկությունը։

Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ներկայացրել էին ծայրահեղ ձախ կուսակցությունները, որոնց սատարել են ծայրահեղ աջերը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ։

577-տեղանոց ազգային ժողովի 331 պատգամավորները քվեարկել են կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին։ Այժմ Բառնիեն պետք է հրաժարականի դիմում ներկայացնի երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։ 

Ամռանը Ֆրանսիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում ոչ մի կուսակցություն չէր ստացել բացարձակ մեծամասնություն, և նախագահի կողմից վարչապետի նշանակումը տեղի էր ունեցել քաղաքական բարդ իրավիճակի պայմաններում։

Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 5-ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում