ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դեկտեմբերի 6-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկող աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգի մարզիկների մրցաշարին Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի վնասվածքի պատճառով:
Հայաստանի հավաքականը հանդես կգա 9 մարզիկով: