Իրավունք

Արարատ Միրզոյանն ու Պայվի Կաուկորանտա անդրադարձել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի փոխգործակցության առաջնահերթություններին։

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների ասամբլեայի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՄՔԴ գործունեության արդյունավետության ապահովման ուղղությամբ անդամ պետությունների համագործակցության հարցեր։ Ընդգծվել է, որ ներկայիս՝ մարտահրավերներով լի, ժամանակահատվածում ամուր հանձնառությունը միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու իրավունքի գերակայության ապահովմանը և հետևաբար նաև Դատարանի գործունեությանն առավել, քան կարևոր է։ 

Համապատասխանաբար, անդրադարձ է կատարվել ՄՔԴ հետ Հայաստանի փոխգործակցության առաջնահերթություններին։

Արարատ Միրզոյանը և Պայվի Կաուկորանտան մտքեր են փոխանակել կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ միջազգային արդարադատության մեխանիզմների հնարավոր դերակատարմանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։

 

Հայերեն فارسی Русский Türkçe

ՀՀ ԱԳ նախարարը «Միջերկրական Ռաիսինա»-ի պանելային քննարկմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և նորարարությունների դերը

Արաիկ Եսայանը նշանակվել է Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար

Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով զոհվել է ավելի քան 290 մարդ. Reuters

Պատգամավոր Մերի Գալստյանը Սյունիքում կծանոթանա ԵՄ աջակցությամբ և ՏԻՄ մասնակցությամբ համայնքային ծրագրերի ընթացքին

Փրկարարները ոտքը վնասած քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Զելենսկին հույս ունի G7-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Թրամփի հետ

Պատգամավոր Իրինա Գասպարյանն Աթենքում կմասնակցի ասորիների ցեղասպանության թեմայով համաժողովի

Հանրակրթության նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն է ստեղծվել. Ժաննա Անդրեասյան

Ինեկոբանկն ընդլայնում է կրթական ծրագրերը

Գազայում մարդասիրական աշխատողներ են զոհվել