ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել են, որ COVID-19 առաջացել է Ուհանի լաբորատորիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կոնգրեսի ենթահանձնաժողովի հետաքննությունը պարզել է, որ COVID-19-ի հարուցիչը առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News-ը։

520-էջանոց զեկույցը պատրաստելու համար պահանջվել է 2 տարի։ 

Ըստ վերջնական զեկույցի՝ կորոնավիրուսն, «ամենայն հավանականությամբ, առաջացել է Չինաստանի Ուհանի լաբորատորիայում»։ Լաբորատոր ծագման տեսությունը հիմնավորելու համար զեկույցում նշվում է, որ ըստ ենթահանձնաժողովի՝ վիրուսն ունի կենսաբանական բնութագրեր, որոնք բնության մեջ չեն լինում։

«Գրեթե բոլոր գիտական ​​չափանիշներով, եթե գոյություն ունենային բնական ծագման ապացույցներ, ապա դրանք արդեն հայտնված կլինեին», - ասվում է փաստաթղթում։

Զեկույցում նաև նշվում է, որ Ուհանում գտնվում է Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան՝ SARS-ի (ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ) դեմ պայքարելու համար: Լաբորատորիան, ըստ զեկույցի, «ֆունկցիաների ուժեղացման ուսումնասիրություններ անցկացնելու փորձ ունի՝ կենսաանվտանգության անբավարար մակարդակի պայմաններում»։ Բացի այդ, նշվում է, որ լաբորատորիայի հետազոտողները վարակվել են SARS-CoV-2-ի նման վիրուսով 2019 թվականի աշնանը՝ սննդամթերքի շուկայում վիրուսի ​​հայտնաբերումից ամիսներ առաջ:

Կորոնավիրուսի համավարակի բռնկման սկզբում վիրուսի ծագումը կապվում էր Չինաստանի շուկաների հետ, որտեղ վաճառում են միս, ձուկ և էկզոտիկ կենդանիներ՝ սանիտարահիգիենիկ պայմանները չպահպանելով։ 

Չինաստանը բազմից հերքել է նախկինում ԱՄՆ-ի հնչեցրած նմանատիպ մեղադրանքները, թե կորոնավիրուսն առաջացել է Ուհանի լաբորատորիայում։ Պեկինն այս ընթացքում ակտիվորեն համագործակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, այդ թվում նաև՝ ԱՀԿ հետազոտական խմբերին հրավիրելով Չինաստան՝ վիրուսի ծագումը պարզելու նպատակով։ 

Ըստ Worldometers կայքի տվյալների, որը հետևում է նաև կորոնավիրուսի վիճակագրությանը, հիվանդությունը մինչ օրս ավելի քան 7 միլիոն մարդու կյանք է խլել:

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը