Հայ բժիշկը Հնդկաստանում կմասնակցի օնկոգինեկոլոգիայի ոլորտի գիտական կոնգրեսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գինեկոլոգ, ուռուցքաբան, վիրաբույժ Արտեմ Ստեփանյանը Հնդկաստանի Կոչին քաղաքում կմասնակցի Համահնդկական օնկոգինեկոլոգների ասոցիացիայի տարեկան գիտական մեծ կոնգրեսին: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավարն ընդգծեց՝ գիտական մեծ կոնգրեսին մասնակցում է կազմակերպիչների հատուկ հրավերով: Ըստ մասնագետի՝ համաժողովին սովորաբար մասնակցում են Հնդկաստանի բժիշկները և արտասահմանից մի քանի հրավիրյալ բժիշկներ:

«Այս տարի հրավիրված են չորս արտասահմանցի բժիշկներ, երկուսն՝ ԱՄՆ-ից, մեկը՝ Մեծ Բրիտանիայից, և մեկ մասնագետ՝ Հայաստանից:

Կոնգրեսին ներկայացնելու եմ երեք դասախոսություն, որոնք նվիրված են կանացի չարորակ ուռուցքների վիրահատություններին: Չեմ վախենա ասել, որ մեր բաժանմունքի վիրաբույժները լավագույնն են, և դա ապացուցում է նաև այն փաստը, որ շատ հաճախ ենք տարբեր երկրներից նման հրավերներ ստանում, որպեսզի ներկայացնենք և սովորեցնենք մեր վիրահատական տեխնիկան:

Իմ զեկույցում ներկայացնելու եմ մեր բաժնի վիրահատական տեխնիկան, ինչպես նաև վիրահատությունների արդյունքներն ու ձեռքբերումները: Այսինքն, ես այնտեղի մասնագետներին սովորեցնելու եմ, թե մենք ինչպես ենք վիրահատություն իրականացնում»,- ասաց նա:

Մասնագետն ընդգծեց՝ Հայաստանի համար նման այցերը կարևոր են, և այս հրավերը վկայում է, որ Հայաստանում կան հիվանդանոցներ և մասնագետներ, որոնք  միջազգային հարթակներում մեծ անուն ունեն և պահանջված են: 

«Այս համաժողովն օնկոգինեկոլոգիայի ոլորտի ամենախոշոր տարեկան կոնֆերանսն է Հնդկաստանում, որտեղ հրավիրվում են աշխարհի լավագույն մասնագետները: Կարծում եմ՝ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ մեր երկրի դրոշը ծածանվի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դրոշների կողքին  նման կարևոր միջոցառման շրջանակում, քանի որ օնկովիրաբուժությունը ամենաբարդ ոլորտներից է»,-նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավարը:

Գիտական կոնգրեսը Հնդկաստանում տեղի կունենա դեկտեմբերի 6-ից 8-ը: 

Հայերեն

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել