Երևանում նշվեց Արաբական Միացյալ էմիրությունների կազմավորման 53-ամյակը

5 րոպեի ընթերցում

 

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղության վերաբերյալ ընդհանուր արժեքների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլան՝ Արաբական Միացյալ էմիրությունների կազմավորման 53-ամյակի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: 

«1971 թվականի դեկտեմբերի 2-ին պատմական միավորումից սկսած՝ մեր երկիրը վերածվել է դիմադրողականության, նորարարության և հնարավորությունների համաշխարհային խորհրդանիշի: Մեր պատմությունը վերափոխման պատմություն է: Այն, ինչ սկսվեց որպես համեստ ֆեդերացիա, այժմ դարձել է բազմազանության, հանդուրժողականության և նորարարության բարգավաճ կենտրոն»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ ԱՄԷ-ն զգալի քայլեր է ձեռնարկել՝ ցուցադրելով իր առաջնորդությունը կայուն ապագայի ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման գործում:

 Նրա խոսքով՝ դիվանագիտական մակարդակում ԱՄԷ-ն վստահելի գործընկեր է խաղաղության և կայունության ապահովման հարցում՝ խթանելով երկխոսությունն ու համագործակցությունը տարածաշրջանային և համաշխարհային հարթակներում:

 Անդրադառնալով ՀՀ-ԱՄԷ հարաբերություններին, նախ ընդգծեց, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղության վերաբերյալ ընդհանուր արժեքների վրա:

«ԱՄԷ կառավարությունն առաջնորդվում է միջազգային մակարդակում անընդմեջ գերազանցության հասնելու և առաջին տեղում դասվելու հավակնությամբ։ Այս տեսլականին աջակցելն իմ գլխավոր առաքելություններից է, և ՀՀ-ի հետ ավելի ամուր տնտեսական կապերի ձևավորումը կարևոր քայլ է այս նպատակի իրագործման ուղղությամբ»,-ասաց Նարիման Ալ-Մուլլան՝ հավելելով, որ ԱՄԷ-ի նվիրվածությունը տարածաշրջանային խաղաղությանը, հատկապես Հարավային Կովկասում, արտացոլում է համոզմունքը, որ երկխոսությունն ու միասնությունը կարող են հիմք դնել ավելի լավ և բարեկեցիկ ապագայի համար։

«Այս գեղեցիկ երկրում ես անձամբ ականատես եմ եղել համագործակցության մեծ ներուժի։ Բարեկեցության և խաղաղության մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ուղղորդել մեր ջանքերը՝ խորացնելով այս գործընկերությունը։ ԱՄԷ-ն ոչ միայն Հայաստանի ընկերն է, այլև ձգտում է լինել նրա ամենահավատարիմ գործընկերը»,- ընդգծեց նա:

Շնորհավորելով ԱՄԷ կազմավորման 53-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ավանդաբար եղել և շարունակում է մնալ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող երկիր,որի հետ բարդրացիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա:

«Տպավորված ենք Էմիրությունների թե տարածաշրջանային, թե գլոբալ հարթակներում ունեցած ձեռքբերումներով, երկրում իրականացվող նորարական բարեփոխումներով, ինչպես նաև պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքով: Նախորդ տարի մեր երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս հոբելյանը մեր համատեղ անցած ուղին ու կատարված աշխատանքը գնահատելու և ապագա գործընկերության ուղղությունները նախանշելու պատեհ հանգրվան էր: Այս ընթացքում մեր երկրները կառուցել են ամուր և դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցություն՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով միջպետական հարաբերությունները»,-նշեց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ անցած տարիների ընթացքում հայ-էմիրաթական արգասաբեր փոխգործակցության արդյունքում գրեթե բոլոր բնագավառներում գրանցվել են նշանակալի ձեռքբերումներ: 

Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն Միջին Արևելքի և Ծոցի տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրային գործընկերն է: Մեր երկրների միջև առևտրի ծավալը շարունակական աճի բարձր տեմպեր է արձանագրում: 

Փոխվարչապետը բարձր գնահատեց երկու երկրների միջև կապեր սերտացման գործում Հայատսանում ԱՄԷ դեսպանի անձնական ավանդը, ինչպես նաև դեսպանության կողմից սոցիալական ու մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացումը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ թե քաղաքական, թե տնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջև շարունակաբար զարգանում է: Հավատացած եմ, որ առկա հարաբերությունների խորացման մեծ չբացահայտված ներուժ կա: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի ինստիտուցիոնալ մակարդակով իրացնել մեր երկրների միջև առկա ընդգրկուն օրակարգի ընդլայնումը ի շահ և ի բարօրություն մեր երկու ժողովուրդների»,-եզրափակեց Գրիգորյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, դիվանագիտական կառույցների ղեկավարներ, ինչպես նաև մշակութային և գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ։ 

 

 

 

Հայերեն

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը