«Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքի հայերեն թարգմանությունը և հրատարակումը կիրականացնի Newmag-ը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ն ու Newmag-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Newmag հրատարակչությունը ստանձնելու է պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքի հայերեն թարգմանության և հրատարակման ամբողջ գործընթացը:

Հայաստանի Ազգային գրադարանում ստորագրված հուշագրի շրջանակում նախատեսվում է Newmag-ի հաջողության պատմությունն ընդգրկել պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի հեղինակած  «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ԱՊՀ  երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ  «AWE Consulting» ՍՊԸ-ի Հայաստանի գործընկեր Մերի Գրիգորյանը նշեց՝ վստահ են, որ Newmag-ը իր փորձառության և բարձրակարգ թիմի շնորհիվ կկարողանա ստեղծել մի գիրք, որը կդառնա կարևոր ուղեցույց բոլորի համար:

«Այս գիրքը կարևոր գործիք կլինի մեր ուսանողների, հայաստանյան բիզնեսի և մարքեթինգի մասնագետների համար, քանի որ այն առաջին անգամ միավորում է համաշխարհային մարքեթինգի լավագույն փորձը և հայաստանյան հաջողված բիզնեսների իրական օրինակները։ Ֆիլիպ Կոտլերի այս գիրքը բազմաթիվ երկրներում դարձել է ուսումնական ծրագրերի հիմնական բաղադրիչը։ Մեր նպատակն է, որ հայ ուսանողները և մասնագետները նույնպես ունենան հնարավորություն օգտվելու այդ գիտելիքներից՝ այն էլ հայերենով և տեղայնացված օրինակներով»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս կտեսնի 2025 թվականի գարնանը: Ըստ նրա՝ գրքում տեղ են գտնելու Հայաստանի լավագույն ընկերությունների հաջողության պատմությունները և նրանց իրականացրած մարքեթինգային ռազմավարությունները:

Newmag հրատարակչության հիմնադիր և տնօրեն Արտակ Ալեքսանյանն էլ ընդգծեց նախաձեռնության կարևորությունը և նշեց, որ մարքեթինգը հասկանալու համար այս գիրքը հիմնարար աշխատություն է։  Գիրքը հատկապես արդիական է այսօր, երբ ցանկացած ընկերություն առաջին հերթին մտածում է, թե ինչպե՞ս ներկայանա սպառողներին  և ինչպե՞ս դիրքավորվի շուկայում: 

«Կոտլերը ժամանակակից մարքեթինգի «կնքահայրն» է, այսինքն՝ այն չափանիշները, որոնցով մենք գնահատում ենք որևէ ընկերության գովազդային արշավը, կամ այն գործիքները, որոնք մենք կիրառում ենք հասկանալու համար, թե ինչպես կառուցենք մարքեթինգային քաղաքականությունը, դրանց հեղինակն ու«կնքահայրը» հենց Ֆիլիպ Կոտլերն է»,- ասաց Արտակ Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ սա կլինի մի աշխատություն, որտեղ ոչ միայն կլինեն օրինակներ, այլև այդ օրինակների առանցքում կլինեն հայկական ընկերությունները:

Գրքում տպագրվելիք ընկերությունների հաջողության պատմությունների հավաքագրման գործընթացը դեռևս շարունակվում է, և հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչները  կարող են լրացնել գրանցման հայտը հետևյալ կայքում։

Հայերեն

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր

Երևանում մեկնարկեց Նորաձևության շաբաթը

Հայ մասնագետները COP17 համաժողովում շահագրգիռ կողմերին ներկայացնելու են կենսաբազմազանության պահպանման Հայաստանի արդյունավետ օրինակը

Թուրքմենստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը

Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել՝ Ուկրաինայի արևմտյան շրջաններին Ռուսաստանի հասցրած հարվածների պատճառով

Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի

Տեխասի ռազմաբազայում հրաձգություն իրականացրած զինվորականը հրապարակայնորեն մահապատժի կենթարկվի

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը