Ռազմական

Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է ականազերծողների և բուժախատողների մասնագիտական խմբի գործունեությունը Սիրիայում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է ականազերծողների և բուժախատողների մասնագիտական խմբի գործունեությունը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեությունը Սիրիայի Հալեպ քաղաքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել, ինչի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը։ 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։

Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Skynewsarabia-ն հայտնել էր, որ հակակառավարական զինված խմբավորումները ներխուժել են Հալեպ քաղաք և փորձում են վերահսկողություն հաստատել ռազմավարական վայրերի վրա։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում