Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Գյումրու շուկայից առգրավել է 15 կգ սիգ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները սիգ ձկնատեսակի, ձկնկիթի վաճառքի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ մարզերում շարունակում են իրականացնել ստուգայցեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲԸՏՄ-ից, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում արձանագրվել է սիգ տեսակի ձկան ապօրինի վաճառք, հայտնաբերված 15 կգ (45 հատ) սիգ տեսակի ձուկն առգրավվել է։
Ըստ աղբյուրի՝ լայնամասշտաբ խստացված միջոցառումներն իրականացվում են ՀՀ բոլոր մարզերում։