Մշակույթ

«Բերդ» պարային անսամբլը համերգային շրջագայությամբ Ֆրանսիայում է

2 րոպեի ընթերցում

«Բերդ» պարային անսամբլը համերգային շրջագայությամբ Ֆրանսիայում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բերդ» պարային անսամբլը համերգային շրջագայությամբ Ֆրանսիայում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անսամբլի ելույթները մի առանձնակի ջերմությամբ ու ոգևորությամբ են ընդունվում հանդիսատեսի կողմից՝ հայկական մշակույթի տարածման ու հանրահռչակման յուրահատուկ գործոն դառնալով: Այսպիսով, համույթն ուղղակիորեն դառնում է հայկական մշակույթի դեսպանը:

Այս շրջագայությունը, լինելով համաշխարհային մշակութային իրադարձություն, աշխարհի ժողովուրդներին ի ցույց է դնում հայոց հնամյա մշակույթի նորօրյա փայլն ու գեղեցկությունը՝ հայկական պարերի չխամրող շքեղությամբ: 

Հատկանշական է, որ «Բերդ»-ի կատարումները ժամանակի շարժման ուժն ու արագությունը վերածում են պատմական հիշողության անմոռանալի ակնթարթների, հուզական ու վառ տպավորությունների, որոնց շնորհիվ հայկական պարերի գևորգյանական բեմադրությունները դառնում են համընդհանուր տոնակատարություն՝ եվրոպական ժողովուրդներին ի ցույց դնելով ժամանակակից պարարվեստ՝ ազգային ավանդական շարժումների հիմքի վրա կառուցված, գույներով և երաժշտությամբ հագեցած: 

Համույթն այս պահին մենահամերգներով հանդես է գալիս Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում՝ ցուցադրելով հայկական պարարվեստի վեհությունն ու գեղեցկությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում