Քաղաքականություն

ՌԴ-ում հայտարարել են, որ Մոսկվան հավատարիմ է Երևանի հետ ունեցած պայմանագրերի ողջ շրջանակին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում հայտարարել են, որ Մոսկվան հավատարիմ է Երևանի հետ ունեցած պայմանագրերի ողջ շրջանակին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանագրերի ողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պարտավորություններից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հայտարարությանը «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ։ 

«Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին և՛ երկկողմանի, և՛ եվրասիական տարածքում միավորման շրջանակներում։ Մենք չենք հրաժարվում դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», - ասել է Գալուզինը։  

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ ձևավորում է անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում։ 

Միխայիլ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։ 

«Մենք պատրաստ ենք այս հրատապ թեմայի շուրջ Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում