Մարզեր

Վերանորոգվել և վերազինվել են Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի լաբորատորիայի դասասենյակները

2 րոպեի ընթերցում

Վերանորոգվել և վերազինվել են Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի լաբորատորիայի դասասենյակները

ԳԱՎԱՌ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում  ընթացքի մեջ են գտնվում լաբորատորիաների դասասենյակների վերանորոգման ու տեխնիկական վերազինման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, վերջերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է  կատարել  Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց՝ լաբորատորիայի սենյակների վերանորոգման, կահավորման և վերազինման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

Մարզպետը շրջել է լաբորատորիայի համար նախատեսված քիմիայի, աշխարհագրության, ֆիզիկայի և ինֆորմատիկայի դասասենյակներում, դիտարկել իրականացված աշխատանքները, զրուցել աշակերտների և մանկավարժների հետ, ծանոթացել  «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքին ու պայմաններին, մարզադահլիճի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման հետ կապված խնդրին։

Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի լաբորատորիայի դասասենյակների վերանորոգման և կահավորման աշխատանքները սկսվել են 2024 թվականի հոկտեմբերից և նոյեմբերի 27-ի դրությամբ հասցվել ավարտի։

Շինարարությունն իրականացվել է դպրոցի տնտեսված միջոցների հաշվին, կահավորման և վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջոցներով։

Այցի ավարտին Գեղարքունիքի մարզպետը դպրոցի տնօրինության և մանկավարժների հետ քննարկել է առաջնահերթ լուծում պահանջող որոշ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում