Մարզեր

Գավառի գեղարվեստի դպրոցի սաները դարձել են «Գլոբալ արվեստ» նկարչության մրցույթ-փառատոնի մրցանակակիրներ

1 րոպեի ընթերցում

Գավառի գեղարվեստի դպրոցի սաները դարձել են «Գլոբալ արվեստ» նկարչության մրցույթ-փառատոնի մրցանակակիրներ

ԳԱՎԱՌ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի  գեղարվեստի դպրոցի սաները մասնակցել են «Գլոբալ արվեստ» հանրապետական մրցույթ-փառատոնին և զբաղեցրել մրցանակային տեղեր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գավառի համայնքապետարանից հայտնում են, որ սաներից Արփի Պիպոյանը գրավել է առաջին հորիզոնականը և «Լավագույն ստեղծագործություն» անվանակարգում արժանացել Հատուկ մրցանակի։

Առաջին տեղի մրցանակի է արժանացել նաև Լիլիա Ղարիբյանը։ 

Վարազդատ Սահակյանը, Միլենա Ղազանչյանը, Սամվել Խաչատրյանը, Անուշ Մուխսյանը և Նելլի Խլոյանն արժանացել են երրորդ տեղի համար նախատեսված մրցանակին, իսկ Արինա Պիպոյանը դարձել է դիպլոմակիր։

Մրցույթին մասնակցել են տարբեր տարիքի ստեղծագործողներ՝ դպրոցահասակներից մինչև երիտասարդ նկարիչներ։ Նրանք ներկայացրել են իրենց աշխատանքները տարբեր ժանրերում։ 

ժյուրիի կազմում եղել են ՀՀ Նկարիչների միության անդամներ, գեղանկարիչներ   Գևորգ Մելտոնյանը, Շահեն Օրդուբեկյանը, Տիգրան Աբրահամյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում