Հայաստանն անշեղորեն իրականացնում է Քիմիական զենքի կոնվենցիայի դրույթները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայում նոյեմբերի 25-29-ը տեղի է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 29-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանի գլխավորությամբ:

«Գեորգի Քոչարյանը հանդես է եկել ազգային ելույթով, որում վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունն ամբողջությամբ բացառելու քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի կիրառման հնարավորությունը և ընդգծել, որ անդամակցությունից ի վեր Հայաստանն անշեղորեն իրականացնում է Քիմիական զենքի կոնվենցիայի դրույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ազգային ելույթում ընդգծվել է, որ Քիմիական զենքի կոնվենցիայի կիրարկման շրջանակներում առաջացող տարաձայնությունները պետք է հաղթահարվեն երկխոսության և համագործակցության միջոցով:

Համաժողովի ընթացքում քննարկվել է Կոնվենցիայի իրականացման ընթացքը, առկա մարտահրավերները և առաջիկա քայլերը։

ՀՀ պատվիրակությունն ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հայերեն العربية English فارسی Русский 中文

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին