Ասիա

Շրի Լանկայի նախագահն ու ՀՀ դեսպանը հանդիպմանը կարևորել են փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Շրի Լանկայի նախագահն ու ՀՀ դեսպանը հանդիպմանը կարևորել են փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլոմբոյում տեղի է ունեցել Շրի Լանկայում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ Նյու Դելիում հավատարմագրված մի քանի երկրների դեսպանների հետ միաժամանակ հավատարմագրային համապատասխան պատճեններն ու բնօրինակներն են փոխանցվել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Անուրա Կումարա Դիսսանայակեին և ԱԳ, արտաքին զբաղվածության ու զբոսաշրջության նախարարության արարողակարգի գործող պետին:

Արարողությունից հետո կարճատև առանձնազրույց է կայացել ՀՀ դեսպանի և Շրի Լանկայի նախագահի միջև, որին հաջորդել է դեսպան Վահագն Աֆյանի հանդիպումը Շրի Լանկայի ԱԳ նախարար Վիջիթա Հերաթի հետ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների փոխադարձ հետաքրքրության ոլորտների համագործակցության զարգացումն ու հնարավոր այլ բնագավառներում փոխշահավետ կապերի ընդլայնումը: 

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխընդունելի գործակցության ապահովման ընթացիկ և հեռանկարային հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում