Իրավունք

Բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել

2 րոպեի ընթերցում

Բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է Կալաշնիկովի ինքնաձիգ, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

«Մեծ Մասրիկ բնակավայրի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է ներկայացրել ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է Կալաշնիկովի ինքնաձիգ և ռազմամթերք հանձնելու դեպք։

Արդյունավետ էր նաև Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների բացատրական աշխատանքը. Արծվանիստ գյուղի մի բնակիչ ներկայացրել է ակոսափող հրացան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և հիշեցում, որ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում