Քաղաքականություն

Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանին համարել դաշնակից՝ չնայած Երևանի չմասնակցությանը կառույցի միջոցառումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովին։

«Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը դադարեցրել է աշխատանքը կազմակերպությունում, և դա արտացոլում է ՀՀ քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Բայց պետք է անմիջապես ընդգծեմ, որ սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ոչ ոք չի կարող ազդել ոչ մի պետության կամ ինչ-որ կազմակերպության։ Սակայն մենք կարծում ենք, որ Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հույս հայտնելով, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը։

Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպման հարցում Հայաստանի դիրքորոշումը քննարկվել է նաև Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում