Եվրախորհրդարանը հավանություն է տվել Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ բանաձևին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել են բանաձև, որով կոչ է արվում մեծացնել հեռահար հրթիռների և մարտական ​​ինքնաթիռների մատակարարումները Կիևին, ինչպես նաև ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 390 խորհրդարանական, դեմ է արտահայտվել 135 պատգամավոր, 52-ը ձեռնպահ է մնացել։

«Եվրախորհրդարանը ԵՄ-ին և նրա անդամ պետություններին կոչ է անում հետագայում մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը, այդ թվում՝ ինքնաթիռների, մեծ հեռահարության հրթիռների, այդ թվում՝ Taurus-ի, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի, ներառյալ Patriot-ի և SAMP-T-ի, զինամթերքի մատակարարումները, ինչպես նաև ընդլայնել ուկրաինական ուժերի պատրաստման ծրագրերը», - նշվում է փաստաթղթում։

Բացի այդ, խորհրդարանականները կոչ են արել եվրոպական մայրաքաղաքներին հետևել ԱՄՆ-ի օրինակին և վերացնել Ուկրաինայի համար զենքի օգտագործման բոլոր սահմանափակումները։ 

Նույն բանաձևում Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ երկրներին ձգտել հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 15-րդ փաթեթի ընդունմանը, ընդլայնել սահմանափակումները մետալուրգիական, միջուկային, քիմիական և բանկային ոլորտներում։

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ի խորհրդին…. հետագա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի համար առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունեցող հատվածների (մետալուրգիական, միջուկային, քիմիական, գյուղատնտեսական և բանկային) դեմ», - նշվում է փաստաթղթում։

Այնտեղ նաև խոսվում է ռուսական հանածո վառելիքի և հեղուկացված բնական գազի` ԵՄ ներմուծման վրա «լիարժեք էմբարգոյի» անհրաժեշտության մասին:

Հայերեն

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել