Հելսինկիում կայացել է Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հելսինկիում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

Հայերեն English فارسی Français Русский 中文