Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

«Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ 

Մասնավորապես, պարզվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ Ս.Պ.-ի և նույն բնակավայրի մեկ այլ բնակչի՝ Ս.Ս.-ի միջև, էլեկտրոնային հաղորդագրության հետ կապված անձնական հարցի պատճառով, լարված հարաբերություններ են ձևավորվել:

Այդ հարցի հետ կապված պարզաբանումներ ստանալու և վրեժի շարժառիթով պատժելու նպատակով Ս.Ս.-ն իր համախոհներին հավաքագրել և տեղափոխել էր Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, հանդիպել են Ս.Պ.-ին և վերջինիս երեք ընկերներին, այդ թվում՝ տուժող Դ․Պ-ին:

Ս.Ս.-ն ընկերների հետ խմբի կազմում, իրականում առանց պարզաբանում կատարելու, մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համատեղ գործելով, հարձակվել են Ս.Պ.-ի և վերջինիս ընկերների վրա, ձեռքերով և ոտքերով սկսել են հարվածներ հասցնել վերջիններիս:

Այդ ընթացքում Ս.Ս.-ի ընկեր Ա.Գ.-ն, առավել ակտիվ ու ագրեսիվ վարքագիծ դրսևորելով, իր մոտ պահվող դանակով սկսել է հարվածներ հասցնել գետնին ընկած անչափահաս Ս.Պ.-ի ընկերոջ՝ Դ.Պ.-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի անդամներ Ս.Ս.-ն և մյուսները, շարունակել են հարվածներ հասցնել Դ.Պ.-ին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկի՝ Նոր Խարբերդ բնակավայրի բնակչի ազգականը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 17-ամյա երիտասարդի սպանությունից օրեր անց՝ նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան, իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի  ընթացքը մի քանի մեքենաներ խոչընդոտել են, ինչի պատճառով ինքը մեքենան վարել է հակառակ ուղղությամբ, որի ժամանակ լսել է կրակոցի նմանվող ձայն, իսկ որոշ ժամանակ անց նկատել է, որ իր մեքենայի վրա առկա են վնասված հետքեր: 

Բացի այդ, դեպքից օրեր անց հաղորդում է ստացվել նաև 17-ամյա երիտասարդի սպանության վարույթով մեղադրյալների հորից այն մասին, որ 2024թ․ նոյեմբերի 11-ի երեկոյան, անհայտ անձը (անձինք) փորձել է հրկիզել Նոր Խարբերդ գյուղում գտնվող, չբնակեցված իր տունը, սակայն այրվել է միայն տան պատուհանը։

Նշված հաղորդումների առթիվ նախաձեռնվել են առանձին քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են երիտասարդի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին։ 

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային բազմաթիվ գործողություններ՝ դեպքի վայրի, հագուստների, տեսագրությունների զննություններ, անձի ճանաչման քննչական գործողություն, խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են վերոհիշյալ դեպքերի հետ առնչություն ունեցող ավտոմեքենաներից երկուսը և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք: Մյուսները հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են  ձեռնարկվում։ 

Պարզվել է ողբերգական հետևանքներով միջադեպին մասնակից շուրջ մեկ տասնյակ անձանց  ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները։ 

Տունն առերևույթ հրկիզող, ավտոմեքենայի ուղղությամբ հնարավոր կրակոց արձակած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ: 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Մեղադրյալների, ինչպես նաև վարույթով առանցքային նշանակություն ունեցող վկաների նկատմամբ կայացվել են «Պաշտպանական միջոց կիրառելու վերաբերյալ» որոշումներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Նոր Խարբերդի գերեզմանատան մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակից 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, դատարանի որոշմամբ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում: Մեղադրյալներից 4-ը կալանավորվել են, մյուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։   

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՀՀ վարչապետը Վաշինգտոնում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»

Հյուսիս֊հարավ ավտոճանապարհին մեքենաների բախման հետևանքով զոհ և վիրավորներ կան

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է. ՀՀ վարչապետի ելույթը

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին