ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված Հայաստանի ոստիկանության վերապատրաստման ծրագրով (ՀՈՎԾ) հերթական դասընթացը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ծրագրի նպատակն է նոր մոտեցմամբ ապահովել ՆԳՆ կրթահամալիրն ավարտած և աշխատանքի անցնող պարեկների սահուն ու անխոչընդոտ մուտքն ու ինտեգրումը ծառայություն։ 

«Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ Իլյա Սարգսյանի խոսքով՝ նոր ավարտած և արդեն գործող պարեկային ծառայողներին կցվում են փորձառու պարեկներ, որոնք իրենց հմտությունները կփոխանցեն նոր ընդունված ծառայողներին։

Եվ այսպես, պարեկը, ով առաջին քայլերն է անում որպես ծառայող, այլևս անփորձ չէ, քանի որ տեսական գիտելիքները փոխլրացնելու է նաև գործնականը, որը նրան է փոխանցում արդեն իսկ փորձառու պարեկային ծառայողը, ով անցել է վերապատրաստման այս ծրագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանն ընդգծում է. «Վերապատրաստումն իրականացվում է ԱՄՆ մեր գործընկերների ակտիվ մասնակցությամբ։ Նպատակը այնպիսի ծառայողների պատրաստումն է, որոնք հնարավորություն կունենան պրակտիկ աշխատանքի շրջանակում ստուգել արդեն իսկ ավարտած և աշխատանքի անցնող ոստիկանության ծառայողների հմտությունները»:

Ըստ աղբյուրի՝ ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից ֆինանսավորված՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի շրջանակում պարեկների մասնագիտական գիտելիքների փոխանցմանն ուղղված դասընթացը այս անգամ մայրաքաղաքի շուրջ 100 պարեկային ծառայողի համար էր, սակայն միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստումն ունի համապետական տարածում: Մայրաքաղաքի ու մարզերի բազմաթիվ պարեկների ընձեռվում է հնարավորություն՝ հնարավորինս արագ ինտեգրվելու աշխատանքային գործընթացին։ Ինտեգրման փուլում վերապատրաստվողը նախ հարմարվում է նոր միջավայրին, ապա հաջորդում են փորձի փոխանակումն ու մյուս փուլերը՝ ըստ հերթափոխերի:

Նշվում է, որ յուրաքանչյուր փուլի ավարտին վերապատրաստվողները գնահատվելու են հատուկ օրագրում, ինչը թույլ կտա հասկանալ՝ ծառայողը համապատասխանում է նախատեսված չափորոշիչներին, թե՝ ոչ: Սա հնարավորություն կընձեռի կանոնակարգելու ոլորտի հետագա զարգացումը:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ