ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստին , որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հայաստանը չի մասնակցի նիստին, սակայն նրա ներկայացուցիչները նախապես հայտնել են, որ իրենք դեմ չեն հանդիպման ընթացքում համապատասխան համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը»,- ասել է Ուշակովը։
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կազմակերպության անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրներն ու վերջին շրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները։