Մարզեր

Ծովինարի մշակույթի տան հրապարակում զբոսայգի է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Ծովինարի մշակույթի տան հրապարակում զբոսայգի է կառուցվում

ԳԱՎԱՌ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են մշակույթի տան դիմացի հրապարակի զբոսայգու կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի զբոսայգու կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Ծովինարի մշակույթի տան դիմացի հրապարակի սալիկապատում, կանաչապատում, ծառատնկում, ցայտաղբյուրի և լուսավորության համակարգի կառուցում, նստարանների տեղադրում։

Նոյեմբերի սկզբից մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն իրականացվել են շուրջ 20 տոկոսով։

Շինաշխատանքները, որոնք իրականացնում է «ԱԼ-ՄԱՔ» ՍՊԸ-ն, նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում