Իրավունք

Պարեկները նոյեմբերի 18-ից 25-ը Երևանում հայտնաբերել են 4 848, մարզերում՝ 16 266 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները նոյեմբերի 18-ից 25-ը Երևանում հայտնաբերել են 4 848, մարզերում՝ 16 266 խախտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում նոյեմբերի 18-ից 25-ը իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 848 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 268 մեքենա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 178, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 299 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 46, չամրակապված վարելու՝ 1507, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 285, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 192, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 207 և 1427 այլ իրավախախտումներ։ 123 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 141-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 117-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 7-ը՝ բեռնատարներ, 121-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 88 անձ։

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16 266 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 437 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 259, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 983 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 99, չամրակապված վարելու՝ 3895, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 419, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 668, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 46, արագության գերազանցման՝ 1747, և 4 709 այլ իրավախախտումներ։ 530 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1759-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 600-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 315-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 62 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում