Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նախկին նախարարի հետ համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել նախկին գործընկերոջ հետ համագործակցությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-նշել  է Միրզոյանը Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարարին ուղղված շնորհավորանքի գրառման մեջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև բարձր է գնահատել վրացի նախկին գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի սերտ ներգրավվածությունը  Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում այդ թվում՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը ստորագրման, հիմնված՝ ընդհանուր արժեքների և ավելի ապահով և խաղաղ տարածաշրջանում շահագրգռվածության վրա։ Միրզոյանը գրառման մեջ հաջողություն է մաղթել Դարչիաշվիլիին իր հաջորդ ձեռնարկումներում:

Հայերեն العربية English Español Français ქართული Русский 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում