Տնտեսություն

Վճարի՛ր Իդրամով «Երևան մոլ»-ում և շահի՛ր նվերներ

2 րոպեի ընթերցում

Վճարի՛ր Իդրամով «Երևան մոլ»-ում և շահի՛ր նվերներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սև ուրբաթը գնումների սիրահարների ամենասպասված «տոնն է»։ Բոլորը հետաձգում են գնումները՝ այդ օրերին սիրելի իրերն առավել շահավետ ձեռք բերելու համար։ Է՛լ ավելի հարմարավետ է, երբ կարելի է գնալ առևտրի կենտրոն, որտեղ ամեն ինչ ձեռքի տակ է, կատարել գնումներ ու, զեղչերից բացի, մասնակցել նաև խաղարկությունների։ 

Դե իսկ սև ուրբաթին ընդառաջ Իդրամն ու «Երևան մոլ»-ը հայտարարում են նոր խաղարկության մասին։

Այսպիսով, նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ «Երևան Մոլ»-ի խանութներից Idram&IDBank հավելվածով 10․000 կամ ավելի դրամի առնվազն 3 միանվագ QR վճարում կատարելով և էլեկտրոնային անդորրագրերը տեղեկատվական տաղավար մոտեցնելով՝ կարող եք շահել 5․000 - 50․000 դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտերից մեկը։ Խաղարկության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իդրամից, բացի այդ, «Երևան մոլ»-ի կողմից ևս խաղարկություն կա․ գնումներ կատարելով առևտրի կենտրոնի խանութներում՝ կարող եք դառնալ 2 հատ 500․000 կամ 10 հատ 100․000 դրամները շահողներից մեկը։

Բաց մի՛ թողեք սևուրբաթյան շահավետ հնարավորությունները։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում