Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական ընկերություններին. ԲՏԱ նախարարն այցելել է «Գուրուս» ընկերություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ նոյեմբերի 22-ին այցելել է «Գուրուս» ընկերություն, որը մատուցում է բիոմետրիկ ծառայություններ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական և պայմանագրային հետազոտական ընկերություններին (CRO):

«Արմենպրես»-ին ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ ծառայությունները ներառում են վիճակագրական ծրագրավորում՝ SAS և R լեզուներով (Statistical Programming), կլինիկական տվյալների մշակում (Clinical Data Management), կենսավիճակագրություն (Biostatistics) և ավելին: Ընկերությունն ունի SAS ծրագրավորողների փորձառու և ամենամեծ թիմը տարածաշրջանում։

Ընկերության համահիմնադիր և տնօրեն Վահե Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է աշխատանքային տարածքում, ծանոթացել աշխատակիցներին, ընկերության բազմաշերտ գործունեությանը։ Վահե Մարտիրոսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է՝ սկսել են 2019 թվականից, իսկ 2021-2023 թվականներին ընդլայնելով աշխարհագրությունը՝ մասնաճյուղեր են բացել Վանաձորում, Իջևանում և Գյումրիում։ Ընկերությունը սերտ համագործակցում է Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանում ֆրանսիական և այլ համալսարանների հետ:

Նախարարին են ներկայացվել նաև ընկերության կրթական ծրագրերը։ Նշվել է, որ հիմնադրումից ի վեր «Գուրուս»-ը ստեղծել է իր սեփական դասընթացների համակարգը։ Վահե Մարտիրոսյանն ընկերության գլխավոր ձեռքբերումներից է համարում իրենց կողմից ստեղծված և մշակված թրեյնինգների ծրագիրը՝ Gurus Academy-ն, որի շնորհիվ ընկերությունը համալրում է իր աշխատակիցների ցանկը ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում։ Այս համատեքստում նախարարը խոսել է համատեղ աշխատանքներ սկսելու մասին՝ դաշտ ձևավորելու առումով: Անդրադարձ է կատարվել կառավարության և ԲՏԱՆ կողմից պետական այն ծրագրերին, որոնցում ընդգրկվել և մասնակցություն է ունեցել Գուրուսը։

Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտը կառավարության գերակա ուղղություններից է, որի զարգացումը մեծապես կախված է նաև, թե ինչպես է պետությունը համագործակցում մասնավոր ընկերությունների հետ։ Նախարարը մանրամասներ է ներկայացրել ոլորտի առաջընթացին ուղղված օրենսդրական նախաձեռնություններից, լսել աշխատակիցների կարծիքն առաջարկվող փոփոխությունների մի շարք կետերի վերաբերյալ։

Ընկերության ներկայացուցիչները խոսել են նաև իրենց նոր հավելվածից, որը տվյալների վիճակագրական ավտոմատացված վերլուծության և վիզուալիզացիայի

համար է: Հավելվածը հիմնված է SAS, R (Shiny), JavaScript և այլ ծրագրավորման լեզուների վրա: Նախարարության կողմից գործիքի ուսումնասիրման և հնարավոր կիրառման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Քննարկվել են նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։

Հայերեն English

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ