ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Հայերեն Русский