Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 35-ամյա Հ․Շ․-ն 2024 թ․ մայիսի 26-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված հավաքին բազմամարդություն ապահովելու, հավաքի ընթացքում մեծաքանակ անձանց անունից պահանջներ ներկայացնելու նպատակով, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում փաստացի բնակվող անձանց ֆիզիկական ներկայությունը հավաքին ապահովելու համար իր ազգականի միջոցով փորձել է նյութապես շահագրգռել այդ անձանց՝ խոստանալով յուրաքանչյուրին տալ 6000-8000 ՀՀ դրամ, վառելանյութ, իսկ հավաքին գիշերակացով մասնակցելու դեպքում` նաև սնունդ և ըմպելիքներ, ինչի շուրջ հիշյալ ազգականի հետ ձեռք է բերել համաձայնություն:

Վերջինս, սակայն, ի սկզբանե նպատակ չի ունեցել կատարելու հավաքին մասնակցելու նպատակով անձանց շահագրգռելուն ուղղված գործողությունները, ինչի հետևանքով, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից բացահայտվելու պատճառով 35-ամյա տղամարդու կողմից կազմակերպված հանցագործությունը չի իրագործվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․ Շ․-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 43-236-րդ հոդվածի 2-րդ մասով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, որը հետագայում փոխարինվել է «վարչական հսկողություն» խափանման միջոցով:

Նախաքննություն  ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նշված անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով։ Թեև նախաքննությամբ հիմնավորվել է, որ մեղադրյալի կողմից համապատասխան շարժական գույքն իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով այն անհատույց և ապօրինի դարձրել է իրենը, սակայն հաշվի առնելով, որ ՀՀ Կառավարության՝ փաստացի անձի իրավական վիճակը բարելավող՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1614-Ն որոշման պայմաններում մեղադրյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունն էականորեն նվազել է, ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ այս մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հայերեն

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել

Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել