Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլի Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում նոյեմբերի 21-ի վաղ առավոտյան մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պոլսո հայոց պատրիարքությունից, նշելով, որ Ն.Ա.Տ. Սահակ Բ. սրբազան պատրիարքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսին արդեն տեղեկացրել է արքեպիսկոպոսի մահվան մասին: 

«Սրբազան Հօր մարմինը, ձեռամբ Լուսարարապետ Արժ. Տ. Տրդատ Աւ. Քհնյ. Ուզունեանի, փոխադրուած է Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցի։ Օծման եւ յուղարկաւորութեան արարողութեանց թուականի մասին կը հաղորդուի յետագային»,- նշված է Պոլսի հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ: 

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ծնվել է 1942թ. Կոստանդնուպոլսում, Թուրքիա։ 

Ավազանի անունը՝ Տիգրան։
Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Վիեննական Մխիթարյան վարժարանում։
1956 թթ․- սովորել է Կոստանդնուպոլսի Ս. Խաչ դպրեվանքում:
1962թ. - սովորել է Կոստանդնուպոլսի Կ. Պոլսի համալսարանում:
1968 թ. -սովորել է Բոննի համալսարանում (Գերմանիա)։
1969թ․- սովորել է Բոխի համալսարանում։
1963թ. -ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի:
1965թ.- ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի։
1970թ. – ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի։
1992 թ. -ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Գազանճյանի։
1992 թ. - ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
1998 թ. - ստացել է արքության պատիվ՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
1973-1976 թթ. - ծառայել է Մարսելի (Ֆրանսիա) Ս. Կարապետ հայկական եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
1976-1994 թթ. - ծառայել է Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր Եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
1992-1998 թթ. - եղել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ:
2014-2019 թթ. - նշանակվել է Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ։
2017-2019 թթ․ - եղել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության Պատրիարքական տեղապահ:

Հայերեն Türkçe

Բաքվում տեղի կունենա ապօրինի պահվող հայերի նկատմամբ երկրորդ դատական նիստը

Գիտական խումբը կստեղծի գերհաղորդիչ նյութեր՝ համադրելով արհեստական բանականությունը, քիմիան և ֆիզիկան

Կադաստրի կոմիտեն կպարզեցնի պատմամշակութային հուշարձանների և գույքի պետական գրանցման գործընթացները

Թուրքիայի լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

ԱՄՆ Սենատի հանձնաժողովները հավանություն են տվել ԿՀՎ ղեկավարի և պաշտպանության նախարարի պաշտոններում առաջադրված թեկնածուներին

ՊԵԿ-ը հարց ու պատասխանի ձևաչափով մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել հայտարարագրման վերաբերյալ

Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «կործանում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով Ուկրաինայի հետ հրադադարից

Թրամփը ներում է շնորհել 2021 թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակված իր 1500 աջակիցներին

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-ամյակը